Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

16 Նոյեմբեր, 2021 19:33
Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը

Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին