ԵԽ նախագահ Շարլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է․
«Կոչ ենք անում շտապ դեէսկալացիայի և կրակը լիարժեք դադարեցնելու: Տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է: Եվրոպական խորհուրդը հավատարիմ է լարվածության թուլացման համար գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի»։
Նա հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հետ։