Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը

16 Նոյեմբեր, 2021 19:17
Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում  ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը:

ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին