Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով

16 Նոյեմբեր, 2021 15:45
ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով

Ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել և փորձել են սրել իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության ամբողջ երկայնքով: Այս մասին «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանգրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակում», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու։

 

 

Լրահոս

Դիտել ավելին