Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը․Գևորգ Պապոյանը դնիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը

16 Նոյեմբեր, 2021 15:22
Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը․Գևորգ Պապոյանը դնիմում է  ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը

«Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա։ Այս ամենը տեղի է ունենում հենց այս պահին, հենց այս րոպեներին։ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, և որոնք վերահաստատվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի ֆորմատով։ Այդ հայտարարությունները և այդ դրույթները պաշտոնապես հաստատվել են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով»,- ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։

 

Լրահոս

Դիտել ավելին