Կարևոր իրադարձություններ

Բաքուն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 կմ²-ը․ ՀԱՊԿ-ը պետք է միջամտի. Էդուարդ Աղաջանյան

16 Նոյեմբեր, 2021 14:07
Բաքուն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 կմ²-ը․ ՀԱՊԿ-ը պետք է միջամտի. Էդուարդ Աղաջանյան

Այսօր տեղի ունեցած ԱԺ իստի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։։

Աղաջանյանը նշեց, որ վերջին դեպքերից հետո և մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 41 կմ2 տարածք 11 տեղամասերում

Նա  շեշտեց՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ և Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով՝ ըստ էության նորանոր տարածքային և անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության համար։ 

«Այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության համար։ Դեռևս սույն թվականի մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել  ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը, ցավոք, մինչև օրս կյանքի չի կոչվել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն ՀԱՊԿ պայմանագրի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի»,-ասաց Աղաջանյանն ու ելույթի ավարտին կոչ արեց խորհրդարանական գործընկերներին՝ միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և Հայաստանի տարածքների օկուպացիան պարզաբանող և լուսաբանող հայտարարություններով։

Միևնույն ժամանակ, մեր խորհրդարանական գործընկերներին կոչ եմ անում »,- եզրափակեց Աղաջանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին