Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանություն Արարատի մարզում. անասնագոմում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու կախված դի, գրպանում էլ եղել է երկտող

16 Նոյեմբեր, 2021 13:23
Ինքնասպանություն Արարատի մարզում. անասնագոմում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու կախված դի, գրպանում էլ եղել է երկտող

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սագսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ինքնասպանության  դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը  05:15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից  հակի թելով տղամարդու դի կա կախված: 

Նշված հասցե է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի  և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր: 

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին