Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ

15 Նոյեմբեր, 2021 23:48
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել  ԼՂ-ում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր խովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆոյը՝ Ֆրանսիայից) հայտարարություն են տարածել, որում, անդրադառնալով վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին, կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:

Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին