Կարևոր իրադարձություններ

«Արարատ Բանկ»-ից 40 մլն յուրացրած 31-ամյա կասկածյալը «Շիրակ» օդանավակայանից պատրաստվում էր լքել ՀՀ տարածքը

15 Նոյեմբեր, 2021 23:11
 «Արարատ Բանկ»-ից 40 մլն յուրացրած 31-ամյա կասկածյալը «Շիրակ» օդանավակայանից պատրաստվում էր լքել ՀՀ տարածքը

Նոյեմբերի 13-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հայկ Հարությունյանը, ով աշխատում է «Արարատ Բանկ» Բաց Բաժնետիրական Ընկերության պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ և հայտնել, որ նույն բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետներից մեկը կասկածվում է յուրացում անելու մեջ։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանների աշխատանքի արդյունքում պարզ է դարձել, որ կասկածյալը սպասարկման բաժնի մասնագետ՝ 31-ամյա Գևորգ Ղազարյանն է, ով բանկի բանկոմատների լիցքավորման գործընթացում Պարոնյան փողոցի «Արարատ Բանկ»-ի զարգացման մասնաճյուղից սեպտեմբերի վերջերից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված գումարներից յուրացրել է խոշոր չափի գումար։  

Կասկածյալը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում, երբ պատրաստվում էր դուրս գալ Հայաստանից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին