Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    549
    561

  • RUB

    6,55
    6,79

Կարևոր իրադարձություններ

Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործի քննությունն ավարտվեց. ԲԴԽ-ն հեռացավ որոշում կայացնելու (տեսանյութ)

15 Նոյեմբեր, 2021 22:43
Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործի քննությունն ավարտվեց. ԲԴԽ-ն հեռացավ որոշում կայացնելու (տեսանյութ)

Նոյեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Լրահոս

Դիտել ավելին