Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. կան վիրավորներ

15 Նոյեմբեր, 2021 21:37
Լոռու մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. կան վիրավորներ

Այսօր՝ ժամը 15։30-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida և 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, մարմնական վնասվածքներ են ստացել Գ. Ղազարյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Մարիամ Գևորգյանը և Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Վազգեն Հակոբյանը։ 

Վիրավորների մի մասը «Վանաձոր» ԲԿ-ում է, մյուս մասը՝ «Սպիտակ» ԲԿ-ում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին