Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը, որն առաջ է եկել, հետ է քաշվել․ Ալեն Սիմոնյան

15 Նոյեմբեր, 2021 19:12
Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը, որն առաջ է եկել, հետ է քաշվել․ Ալեն Սիմոնյան

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է,որ այժմ ՀՀ զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում:

Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշել է․

«Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում նույն իրավիճակն է, որը եղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ նշված 4 հենակետերի, որոնք որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում: Այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են: Այնտեղ չկան նաև ադրբեջանական զորքեր: Այսինքն` չի կարելի ասել, որ այդ հենակետում այս պահին տեղակայված են ադրբեջանցիները»։

Լրահոս

Դիտել ավելին