Կարևոր իրադարձություններ

Սպանություն Երևանում. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

15 Նոյեմբեր, 2021 18:36
Սպանություն Երևանում. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Հիշյալ դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝  տեղեկացնելով, որ իր ամուսնուն Ֆանարջյան փողոցում գտնվող տանը գտել են մահացած վիճակում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վերոնշյալ տղամարդու դիակը՝ մարմնական վնասվածքներով: Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, վերցվել են նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 47 և 45-ամյա տղամարդիկ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին