Կարևոր իրադարձություններ

Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել է

15 Նոյեմբեր, 2021 17:32
Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել է. Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արթուր Սարգսյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Սարգսյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Քննչական կոմիտեի հավաստմամբ՝ քաղաքապետի միջամտությամբ 2016-ին Սիսիանի երաժշտական դպրոցի ջեռուցման շինաշխատանքի մրցույթը շահել է ոչ թե ավելի էժան գին առաջարկած, այլ Սարգսյանների ընտանիքի մերձավորին պատկանող ընկերությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին