Կարևոր իրադարձություններ

Հույս ունեմ, որ Սուրեն Պապիկյանի գալով սառույցը տեղից կշարժվի․ Դանիել Իոաննիսյան

15 Նոյեմբեր, 2021 15:35
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Հույս ունեմ, որ Սուրեն Պապիկյանի գալով սառույցը տեղից կշարժվի․ Դանիել Իոաննիսյան
Ու՞մ համար է գաղտնիք, որ Զինված ուժերի կառավարման` պատերազմի ժամանակ հասկացված գրեթէ որևէ խնդիր առ այսօր չի լուծվել։ Եվ ես իրապես հույս ունեմ, որ Սուրեն Պապիկյանի գալով սառույցը տեղից կշարժվի։
 
Վերադասին (այդ թվում` գերագույնին) խնդրի մասին չզեկուցելն ու սուտ զեկուցելը, կոռուպցիան, տիեզերական մակարդակի բարդակը, անպատասխանատու վերաբերմունքը, ԽԾԲ-ն, տգիտությունը ու այլ խնդիրները, գործնականում, դեռ չեն սկսել լուծվել։
 
Ընդորում, փորձը ցույց է տալիս, որ ուժային կառույցում էական փոփոխություններ չեն կարող արվել միմիայն ներսի ուժերով։
 
Նման խնդիրներով կառույցում, իհարկե, կան բարեխիղճ ու կոմպիտենտ մարդիկ, բայց ավանդույթներն ու դրվածքը չեն թողնում, որ այդ մարդիկ դրսևորվեն։
 
Պետք է դրսից եկած ու այդ ավանդույթների հետ չկապված մարդկանց մասնակցություն բարեփոխմանը` համակարգի ներսի կոմպիտենտ պրոֆեսիոնալների հետ միասին։
 
Հ.Գ. Եվ կրկին ընդգծեմ, որ Պաշտպաբության նախարարը մարտ վարող կամ ԶՈւ ղեկավարող պաշտոն չէ, բայց պետք է կարողանա կազմակերպել ռեֆորմը։ Սուրեն Պապիկյանի` ռեֆորմիստական կարողությունները դեռևս անհայտ են։

 

Լրահոս

Դիտել ավելին