Կարևոր իրադարձություններ

Հուսով եմ, որ գոնե Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու հետ մեկտեղ վարչապետը կփոխի նաեւ ռազմական եւ անվտանգային քաղաքական կուրսը․ Հովսեփ Խուրշուդյան

15 Նոյեմբեր, 2021 15:08
Հեղինակ՝ Հովսեփ Խուրշուդյան
Հուսով եմ, որ գոնե  Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու հետ մեկտեղ վարչապետը կփոխի նաեւ ռազմական եւ անվտանգային քաղաքական կուրսը․ Հովսեփ Խուրշուդյան

Ազատ քաղաքացի ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում՝ գրառում է կատարել․

«Հուսով եմ, որ գոնե Սուրեն Պապիկյան-ին պաշտպանության նախարար նշանակելու հետ մեկտեղ վարչապետը կփոխի նաեւ ռազմական եւ անվտանգային քաղաքական կուրսը, կհանձնարարի հանել հայկական բանակի ռեֆորմը ռուսական վերահսկողության տակից ու արագացված տեմպերով վերականգնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող IPAP (Անհատական գործընկերության գործողությունների պլան) ձեւաչափով, նաեւ խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների, Իրանի ու Հնդկաստանի հետ։ Էլ չեմ խոսում դեմարկացիայի-դելիմիտացիայի մասին, որին պետք է նախորդի Սոթք -Խոզնավար հատվածում ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայումը, որի նախաձեռնողը եւս Հայաստանը պետք է լինի, այդ թվում - դիմելով ՄԱԿ ԱԽ»։

 

Լրահոս

Դիտել ավելին