Կարևոր իրադարձություններ

Օրեր առաջ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի մասով հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (տեսանյութ)

15 Նոյեմբեր, 2021 14:35
Օրեր առաջ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի մասով հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցում «BYD» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդի կողմից քաղաքացուն վրաերթի, ապա մեկ այլ վարորդի կողմից նույն քաղաքացուն վրաերթ-վրաանցման ենթարկելու դեպքի առթիվ:

Նշանակվել է մարմնական վնասվածքներից տեղում մահացած հիշյալ քաղաքացու դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մյուս ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին