Կարևոր իրադարձություններ

Այսուհետ չպատվաստվածները Ավստրիայում կհամարվեն երկրորդ կատեգորիայի մարդիկ

15 Նոյեմբեր, 2021 14:20
Այսուհետ չպատվաստվածները Ավստրիայում կհամարվեն երկրորդ կատեգորիայի մարդիկ

Ավստրիայում լոքդաուն է հայտարարվել այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ որոշման պատճառը կորոնավիրուսային աճող թվերն են:

Լոքդաունի մասին որոշումն ընդունվել է երեկ՝ դաշնային նահանգների ղեկավարների հետ կառավարության խորհրդաժողովից հետո, որն ուժի մեջ է մտել երեկ կեսգիշերից: Չպատվաստված մարդիկ տանից կկարողանան դուրս գալ միայն հազվադեպ դեպքերում, օրինակ ՝ սնունդ գնելու համար: Սահմանափակումները չեն տարածվում 12 տարեկանից ցածր երեխաների վրա, ինչպես նաև այն անձանց վրա, ովքեր վերջերս վարակվել են Covid-19-ով և ապաքինվել են։

Կանցլերն ընդգծել է, որ ոստիկանությունը խստորեն կվերահսկի սահմանված կանոնների պահպանումը, իսկ խախտողները կպատժվեն։

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 8-ից ուժի մեջ էին մտել սահմանափակումներ, որոնց համաձայն՝ ռեստորաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ և մի շարք կենտրոններ մուտք գործելու համար անհրաժեշտ էր տրամադրել պատվաստման վկայական:

 

Լրահոս

Դիտել ավելին