Կարևոր իրադարձություններ

Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի

15 Նոյեմբեր, 2021 12:09
Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  սպանություն  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այն հարուցվել է  ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում  քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են  մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին