Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ

15 Նոյեմբեր, 2021 12:21
Արցախի նախագահն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:

Հարությունյանը տեղում հետևել է պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ քննարկել համայնքների սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Հանրապետության նախագահը նշել է, որ սահմանապահ համայնքներին վերաբերող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը ողջամիտ ժամկետներում լուծում կստանան։

Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցում էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին