Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ ստուգայցերի ընթացքում դիտարկվել է 39 տնտեսվարող, գրանցվել է 3 խախտում

15 Նոյեմբեր, 2021 11:19
ՍԱՏՄ ստուգայցերի ընթացքում դիտարկվել է 39 տնտեսվարող, գրանցվել է 3 խախտում
Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
 
 Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսավարողի մոտ, խախտումներ հայտնաբերվել և արջանագրություններ են կազմվել 3-ում:
 
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսավարողների մոտ ստւգումներից հետո միայւն մեկի մոտ է կազմվել արձանագություն:
 
Արտաշատում (3 ստուգայց), Գեղարքունիքում (5 ստուգայց) և Վայոց Ձորում (7 ստուգայց) խախտումներ չեն հայտնաբերվել:
 
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: 
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Լրահոս

Դիտել ավելին