Կարևոր իրադարձություններ

Ազնվաձոր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

15 Նոյեմբեր, 2021 00:29
Ազնվաձոր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18։42-ին․ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազնվաձոր գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրտվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի երկրորդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։46-ին, մարվել՝ 21։45-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 110 քմ), սենյակների առաստաղները (մոտ 90 քմ), գույքը ու կենցաղային տեխնիկա՝ մասամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին