Կարևոր իրադարձություններ

Այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Հայաստանն ու Ադրբեջանը անցակետեր կտեղակայեն. ԱԱԾ

14 Նոյեմբեր, 2021 22:47
Այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Հայաստանն ու Ադրբեջանը անցակետեր կտեղակայեն. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին