Կարևոր իրադարձություններ

Տեղեկությունները, թե հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին

14 Նոյեմբեր, 2021 19:25
Տեղեկությունները, թե հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին