Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության թիվը՝ ժամը 14:00-ի դրությամբ

14 Նոյեմբեր, 2021 15:56
ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության թիվը՝ ժամը 14:00-ի դրությամբ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 14:00-ի դրությամբ:

Ըստ այդմ,  ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 20 770-ը կամ 25,71 տոկոսը:

Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644  քաղաքացիներից ժամը 14։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 12 243 ընտրող, կամ ընտրողների` 38․69 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 5629-ը կամ 17,01 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 2572 ընտրող է մասնակցել, կամ 19,29 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 92-ն են մասնակցել, կամ 13,55 տոկոսը:

Արզնի համայնքում 2052 ընտրողից 234-ը կամ 11,40 տոկոսը:

Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 20 770-ը կամ  25․71  տոկոսը:

Արզնիում այսօր միայն ավագանու անդամների ընտրություն է:

 

Լրահոս

Դիտել ավելին