Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Բավրա գյուղի մոտակայքում. այն զգացվել է ՀՀ մի շարք մարզերում

14 Նոյեմբեր, 2021 10:58
Երկրաշարժ Բավրա գյուղի մոտակայքում. այն զգացվել է ՀՀ մի շարք մարզերում

Նոյեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 10:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.24⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝  Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին