Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

14 Նոյեմբեր, 2021 10:27
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 14-ին, ժամը 00:40-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ․ վերջինս, հոսպիտալացման ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Լրահոս

Դիտել ավելին