Կարևոր իրադարձություններ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով «Շանգրի Լա» խաղատան վարորդը Չարանցավանում Hyundai Sonata-ով բախվել է ծառին. խաղատան մենեջերն ու գանձապահը տեղափոխվել են հիվանդանոց

14 Նոյեմբեր, 2021 00:26
Ճանապարհի մերկասառույցի պատճառով «Շանգրի Լա» խաղատան վարորդը Չարանցավանում Hyundai Sonata-ով բախվել է ծառին. խաղատան մենեջերն ու գանձապահը տեղափոխվել են հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ նոյեմբերի 11-ին Կոտայքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Զավեն Ա.-ն, իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Լարա Բ.-ն և 32-ամյա Լյուդմիլա Չ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Աբյուրի տեղեկություններով, վիրավորներից Լարա Բ.-ն աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես գանձապահ, իսկ Լյուդմիլա Չ.-ն աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես մենեջեր, իսկ Զավեն Ա.-ն էլ ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է նույն խաղատանը՝ որպես վարորդ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին