Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները Կապան-Ճակատեն ճանապարհին ինժեներական աշխատանքներ են սկսել. Կապան քաղաքը, Ճակատենը և 4-5 գյուղ կարող են անանցանելի դառնալ. Ճակատենի գյուղապետ

13 Նոյեմբեր, 2021 22:52
Ադրբեջանցիները Կապան-Ճակատեն ճանապարհին ինժեներական աշխատանքներ են սկսել. Կապան քաղաքը, Ճակատենը և 4-5 գյուղ կարող են անանցանելի դառնալ. Ճակատենի գյուղապետ

Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի ղեկավարը՝ Արա Հարությունյանը՝ անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհին տեղի ունեցող իրադարձություններին, 24news.am-ի հետ զրույցում ասել է․

«Քիչ առաջ վիդեո տեսա, արդեն ռուս սահմանապահներ չկային, Ադրբեջանից զինվորներ՝ մասկեքով, տնակ էլ կար, բայց էդ տնակը տեղադրելու իմա՞ստը, ի՞նչ է լինելու առավոտ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Առավոտ, ինձ թվում է, պարզ կլինի»։

Նրա խոսքով, եթե ադրբեջանցիները Ճակատենում անցակետ դնեն, ապա Կապան քաղաքը, Ճակատենը և էլի 4-5 գյուղ անանցանելի կդառնան։

Համայնքի ղեկավարը նշեց, որ այլընտրանքային ճանապարհ էլ  չկա, այդ դեպքում նույնիսկ անհրաժեշտ կլինի «զրոյից» ճանապարհ կառուցել։

«Բայց ե՞րբ կլինի ճանապարհը։ Համակարգչով չես սարքում ճանապարհը, տեխնիկա պետք է աշխատի, չգիտենք՝ երբ կլինի։ Գիտեմ, որ մարդիկ են եկել, Սուրեն Պապիկյանն է եկել, տեխնիկայի մի մասը բերել են, բայց դեռ եղանակային պայմանները խանգարում են։ Դեռ լրիվ թափով չեն սկսել, բայց որ սկսեն, ե՞րբ կվերջացնեն։ Առավոտ կարող է՝ զարթնես, փակ լինի ճանապարհը։ Առավոտ 7 անց կես պարզ կլինի։ Բայց ճանապարհը բաց էր, ես 2 անգամ գնացել-եկել եմ։ Այնպես էլ չէ, որ առաջվա նման 1 հոգի է կանգնած ճանապարհին, գնալուց 4-5 հոգի էին, գալուց՝ 20-ից ավելի։ Դա է ինձ անհանգստացնում, իրենք [ադրբեջանցիները] շատ հանգիստ են»,-հավելել է Հարությունյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին