Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

13 Նոյեմբեր, 2021 22:09
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Այսօր՝ ժամը 21։00-ի սահմաններում, Արարատի մարզում տեղի է ունեցել վրաերթ։ 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Բորիկ Պ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր ժամանած  քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ստեփանյանի և Միսաք Սողոյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին