Կարևոր իրադարձություններ

Կանաչուտ գյուղում այրվել է անասնակեր

13 Նոյեմբեր, 2021 21:45
Կանաչուտ գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 13-ին, ժամը 15:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կանաչուտ գյուղի Շիրվանզադե փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տանը հարակից տարածքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 20:05-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին