Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում բախվել են Ford Transit-ն ու Nissan Teana-ն. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

13 Նոյեմբեր, 2021 20:28
Գեղարքունիքի մարզում բախվել են Ford Transit-ն ու Nissan Teana-ն. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում, բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներից Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Ծովակ գյուղի բնակիչներ, 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում: 

Աղբյուրի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները ամուսիներ են և նրանց 2 անչափահաս երեխաները:

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին