Կարևոր իրադարձություններ

Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներ` արտագնա/ շարժական խմբերի միջոցով․ ԱՆ

13 Նոյեմբեր, 2021 19:52
Ռիսկի խմբում գտնվող  անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներ` արտագնա/ շարժական խմբերի միջոցով․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդությամբ, սահմանափակ շարժունակությամբ անձանց համար նոյեմբերի 13-ից մեկնարկել են արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Միջոցառումն կիրականացվի պարբերաբար. բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։ Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։

 

Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համատեղ նախաձեռնության Նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար։

 

Լրահոս

Դիտել ավելին