Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի մարզում բախվել են Howo բեռնատարն ու 06-ը. 06-ը վերածվել է մոխրակույտի. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

13 Նոյեմբեր, 2021 18:24
Վայոց ձորի մարզում բախվել են Howo բեռնատարն ու 06-ը. 06-ը վերածվել է մոխրակույտի. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2106 և Howo մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Howo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ 06-ում խոշոր հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են 06-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:  

Վթար-հրդեհի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: 

Աբյուրի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդը և ուղևորները նրա կինն ու 4 անչափահաս երեխաներն են: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին