Կարևոր իրադարձություններ

Շուշիի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

13 Նոյեմբեր, 2021 17:00
Շուշիի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով 2021թ. նոյեմբերի 13-ին, ժամը 07:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից, նշելով, որ տարվում է նախաքննություն: Դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի:

Ավելի վաղ, Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

 

Լրահոս

Դիտել ավելին