Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսուչների դիտարկման տակ Կենտրոնի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտն է

13 Նոյեմբեր, 2021 16:22
ՔՏՀԱ տեսուչների դիտարկման տակ Կենտրոնի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտն է
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթ օրը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը
 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը:
 
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է ուղևորների կողմից դիմակ չկրելու, գերբեռնված ուղևորափոխադրման 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
 
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս շարունակական կլինի:
 
 

Լրահոս

Դիտել ավելին