Կարևոր իրադարձություններ

Կոտայքում բնակիչներից մեկի տան բակում նռնակ է պայթել. վնասվել են տան պատուհանները

13 Նոյեմբեր, 2021 15:39
Կոտայքում բնակիչներից մեկի տան բակում նռնակ է պայթել. վնասվել են տան պատուհանները

Նոյեմբերի 13-ին, ժամը 07:20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ահազանգել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն:

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին