Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

13 Նոյեմբեր, 2021 15:15
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 12-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Վահան Մ.-ն, որը 2020 թ. մարտի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Լրահոս

Դիտել ավելին