Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է համակարգչային խաղերի սրահում տեղի ունեցածը. Ոստիկանություն

13 Նոյեմբեր, 2021 13:31
Բացահայտվել է  համակարգչային խաղերի սրահում տեղի ունեցածը. Ոստիկանություն

Նոյեմբերի 12-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 00.20-ին համակարգչային խաղերի սրահում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վնասվածքներ ստացած 4 անձ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին