Կարևոր իրադարձություններ

Միջադեպի մասնակից ԱՀ քաղաքացին կհանձնվի ԱՀ իրավապահներին․ ԱՀ ՄԻՊ

13 Նոյեմբեր, 2021 12:51
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Միջադեպի մասնակից ԱՀ քաղաքացին  կհանձնվի ԱՀ իրավապահներին․ ԱՀ ՄԻՊ
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
Նա նշել է, որ Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
 
Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմը այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկությունները կտրամադրվենք առաջիկայում։

 

Լրահոս

Դիտել ավելին