Կարևոր իրադարձություններ

Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ. Լաչինի միջանցքը փակ է

13 Նոյեմբեր, 2021 09:50
Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ. Լաչինի միջանցքը փակ է

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ:

«Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր»,- հայտնում է աղբյուրը։

Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին