Կարևոր իրադարձություններ

Հիմա Շուշիում գեթ մեկ հայ չկա, ո՞վ է սրա պատասխանը տալու. պատգամավորը՝ Նիդեռլանդների դեսպանին

12 Նոյեմբեր, 2021 23:11
Հիմա Շուշիում գեթ մեկ հայ չկա, ո՞վ է սրա պատասխանը տալու. պատգամավորը՝ Նիդեռլանդների դեսպանին

 Ըստ խորհրդային օրենսդրության՝ Ադրբեջանին արգելվել էր փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց այնտեղ ապրող ժողովրդի համաձայնության: Եթե առաջնորդվում միջազգային իրավունքի չափանիշներով, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի դատապարտվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը արհամարհելու համար: «Արմենպրես» -ի փոխանցմամբ, այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ընթացքում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հարց ուղղելով ֆորումին ներկա Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին և արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին դեսպանի մեկնաբանությանը:

Նիդերլանդների դեսպանը նշեց․

«Միջազգային օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղը 1991 թվականին Խորհրդային Միության կողմից փոխանցվել է Ադրբեջանին: Իհարկե, նա ուներ առանձին կարգավիճակ՝ իբրև ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Դա նշանակում է, որ Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր»։

Արձագանքելով դեսպանին՝ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց. «Եթե մենք պիտի հիշատակենք ԽՍՀՄ օրենսդրությունը և եթե ուզում ենք դրանով ուղղորդվել՝ այն ժամանակ Ադրբեջանը պարտավորվել է և օրենքով արգելվել է Ադրբեջանին փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության: Բայց այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», այսինքն՝ խախտում է Ձեր հիշատակած միջազգային օրենքը և չի դատապարտվում: Եթե մենք դա ենք ընդունում որպես ելակետ, ապա Ադրբեջանը չունի իրավունք փոխելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ինչպես նաև Ադրբեջանը իրավունք չունի Նախիջևանը համարել ադրբեջանական տարածք. լրիվ այլ պայմանագրով է այդ ինքնավար հանրապետությունը հայտնվել Ադրբեջանի կազմում: Հիմա ինձ հետաքրքիր է՝ եթե մենք միջազգային չափանիշներով ենք շարժվում ու հիշատակում՝ ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելու մասով»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը, որն ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը և խորհրդարանի անդամ է եղել նաև 1990-ական թթ.՝ Գերագույն խորհրդի առաջին գումարման (1990-95 թթ.) և Ազգային ժողովի առաջին գումարման (1995-99 թթ.) կազմում, հիշեցրեց, որ երբ Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը նվիրել է Ադրբեջանին՝ մայրաքաղաք Շուշիի բնակչության 80 տոկոսը հայեր են եղել, իսկ հիմա այնտեղ գեթ մեկ հայ չկա:

«Հիմա այնտեղ մի հայ չկա: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մեկ հայ անգամ չկա: Ո՞վ է սրան գնահատական տալու», - հռետորական հարց հնչեցրեց քաղաքական գործիչը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին