Արցախում գործող շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ադրբեջանի կողմից Արցախում պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունների կանխման խնդրանքով։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»։
Աղբյուրի հաղորդմամբ, նամակում ասված է․
«Ադրբեջանական կողմի նման պահվածքը խաթարում է տարածաշրջանում հաստատված կայունությունը, սպառնալիք է Արցախի ժողովրդի համար և նպատակ ունի վարկաբեկելու ՌԴ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունն Արցախում»։
Ստորև ներկայացնում ենք նամակի պատճենը