Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն անդրադարձել է իր գործընկերոջ՝ Շուշի այցին

12 Նոյեմբեր, 2021 21:12
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն անդրադարձել է իր գործընկերոջ՝ Շուշի այցին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ժամանակ մասնակից ուսանողներից մեկը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին՝ Նիկո Սխերմերսին, հիշեցրել է,որ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահի հրավերով Շուշի է այցելել Բաքվում հավատարմագրված Նիդերլանդների դեսպանը և հարցրել, թե արդյո՞ք այդ այցը չի նշանակում անուղղակի կերպով օրինականացնել  Ադրբեջանի կողմից կատարված միջազգային իրավունքի խախտումները։  Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Ի պատասխան այս հարցին՝ Նիկո Սխերմեսը նշել է․

«Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր:

Պարզ է, որ մենք շատ զգուշությամբ ենք դա անում:

Մենք, որպես Նիդեռլանդների կառավարություն, որոշեցինք, որ այդ այցելությունը Շուշի պետք է տեղի ունենա, որպեսզի ինքներս պատկերացում կազմենք, թե ինչ իրավիճակ է Շուշիում: Դա չի նշանակում, որ մենք դա անելու ենք հաճախ կամ մենք դա անելու ենք հեշտությամբ:

Եվ ուզում եմ շեշտել, որ դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով մենք օրինականացնում կամ ճանաչում ենք ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին