Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմում զոհված ուսանողների անունները կրող լսարան է բացվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում

12 Նոյեմբեր, 2021 19:22
44-օրյա պատերազմում զոհված ուսանողների անունները կրող լսարան է բացվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում

Այսօր ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված լսարանի բացման արարողություն։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական կայքից։

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ Գևորգ Արշակյանի, Արտակ Ստեփանյանի և Հենրիկ Սողոմոնյանի անունները կրող լսարանի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, հերոսների ծնողները, հարազատներն ու ընկերները:

 Զոհված համալսարանականների հիշատակին նվիրված միջոցառումները պարբերական բնույթ են կրում, քանի որ Մայր բուհի որդեգրած մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր ուսանող ու դասախոս իրենից արժեք է ներկայացնում: Մենք միշտ հիշելու ենք նրանց և մեր եկող սերունդներին էլ պետք է նույն ոգով դաստիարակենք, որպեսզի հերոսի օրինակելի կերպարը նրանց մտքում վառ մնա»,- նշել է  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին