Կարևոր իրադարձություններ

ՔՏՀԱ տեսչական մարմինը 2 խախտում է հայտնաբերել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը դիտարկելիս

12 Նոյեմբեր, 2021 19:08
ՔՏՀԱ տեսչական մարմինը 2 խախտում է հայտնաբերել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը դիտարկելիս

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 12-ին համատեղ դիտարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող  27 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում․կանոնավոր ուղևորափոխադրման ընթացքում 2 ուղևոր դիմակ չի կրել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրը։

 

Լրահոս

Դիտել ավելին