Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Մշակվելու են սահմանային անցակետերում և ԱՏԳ սպասարկման կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ (տեսանյութ)

12 Նոյեմբեր, 2021 18:29
Մշակվելու են սահմանային անցակետերում և ԱՏԳ սպասարկման կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։ 

Վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առջև խնդիր է դրված վերհանել կրկնվող գործընթացները պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում։ 

Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը կարևորել է գերատեսչությունների համագործակցությունը՝ մշակելու անցակետերում և ԱՏԳ կենտրոններում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը։ «Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և ԵԱՏՄ անդամակցությունը՝ պետք է ունենանք բոլոր բիզնես գործընթացների շատ մանրամասն նկարագրություն, որի հիման վրա այս խմբով կկայացնենք որոշում և վարչապետի աշխատակազմին կներկայացնենք էտալոնային մոդելներ»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ էտալոնային մոդելները ստեղծվելու են Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Յուրաքանչյուր գերատեսչություն նախ գույքագրելու է թույլատվական փաստաթղթերի տրամադրման իր գործընթացները։ Քննարկվելու է կրկնվող գործառույթների օպտիմալացման հնարավորությունը։ 

Այս ամենն արվում է, որպեսզի ներմուծման և արտահանման գործընթացները տնտեսվարողի համար լինեն հարմարավետ և արագ։

Փորձագիտական խմբի հանդիպմանը որոշվել է սեղմ ժամկետում ավարտել յուրաքանչյուր գերատեսչության մասով տվյալների լրացումը և ներկայացնել Համաշխարհային բանկի փորձագետներին, որոնք կմշակեն սահմանային անցակետերում և ԱՏԳ կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ։  

 

Լրահոս

Դիտել ավելին