Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

Վիկտոր Ենգիբարյանը՝ Գերմանիայում ՀՀ նորանշանակ դեսպան

12 Նոյեմբեր, 2021 18:16
Վիկտոր Ենգիբարյանը՝ Գերմանիայում ՀՀ նորանշանակ դեսպան

Ըստ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը։

Հրամանագրում մասնավորապես նշված է․

«ՎԻԿՏՈՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                        Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»

Լրահոս

Դիտել ավելին