Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ. Արշակ Կարապետյան

12 Նոյեմբեր, 2021 17:35
Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ. Արշակ Կարապետյան

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` նշելով, որ Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են, որ առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որոնք պետք է ամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրերով: Կարևորվել է նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին