Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողությանը

12 Նոյեմբեր, 2021 17:20
Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողությանը

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողությանը։ ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Փարիզի խաղաղության համաժողովի նախագահ, Առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Պասկալ Լամին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ խոսնակի տարածած հաղորդագրությունից:

Համաժողովը, որին մասնակցում են պետությունների ու միջազգային կազմակերպությունների մի քանի տասնյակից ավելի ղեկավարներ, այս տարի նվիրված էր կորոնավիրուսի համավարակի գլոբալ հետևանքների հաղթահարմանը։ Բացման արարողությանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Լրահոս

Դիտել ավելին